Bloomberg-ը՝ հղում անելով գերմանական կառավարության աղբյուրին, նշում է, որ Բեռլինը պատասխան միջոցներ կպատրաստի, եթե Վաշինգտոնն ընդլայնի պատժամիջոցները Ռուսաստանից Գերմանիա կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ:
ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանը իր ելույթում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 1․5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգնման ծրագրին:
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ցամաք դուրս եկած հայկական եկեղեցին, որը գտնվում է Արճեշ քաղաքում, գանձագողերի թիրախ է դարձել: Եթե պահպանելու համար ոչ մի քայլ չձեռնարկվի, ևս մեկ մշակութային կոթող կարող է վերանալ: Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը գրում է, որ թուրք ակադեմիկոս Սեդաթ Ուլուգանը կոչ է արել պահպանել հայկական եկեղեցին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեսգիշերանց գրառումը և ևս մեկ անգամ ծանուցումը, որ ՍԴ դատավորների լիազորությունները դադարում են, փաստում է, որ ինքը վստահում է միայն իր շուրջբոլորը հավաքված միջակություններին՝ Tert.am-ին ասել է Արփինե Հովհաննիսյանը:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին կհոսանքազրկվեն.
Երևանում`
11:00-17:00 Շիրակի փողոց, 4-րդ նրբ․3 շենք, Շիրազի փ. 22 շենք, Թավրիզյան փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
ԲՀԿ պատգամավորներն այսօր առավոտյան Սահմանադրական դատարանին թղթային տարբերակով 26 պատգամավորրի ստորագրությամբ հանձնեցին իրենց դիմումը, որով վիճարկվում է Սահմանադրությունը փոփոխելու մասին խորհրդարանի ընդունած նախագծի սահմանադրականությունը:
Նավթի գների տատանումները, Մերձավոր Արևելքի անկայունությունը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը, ինչպես նաև ԱՄՆ–Չինաստան մրցակցությունը ձևավորում են նոր տնտեսական իրողություններ։
Այս իրավիճակում էներգակիրների գները դառնում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ազդեցության գործիք...